Բոլորը կազատվեն դիմակի պարտադիր, բայց ապօրինի կրման պահանջից

Այդ պահանջը առնվազն ներկայիս ձևակերպումներով հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտերին`ՀՀ մի շարք օրենքների

վահե

Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ Հայ Ազգ, երեքշաբթի օրը ՀՀ Վարչական դատարան եմ ուղարկելու միանգամից երկու դիմում, որոնցով պահանջելու եմ անվավեր ճանաչել դիմակի պարտադիր կրման պահանջը առհասարակ, քանի որ այդ պահանջը առնվազն ներկայիս ձևակերպումներով հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտերին`ՀՀ մի շարք օրենքների:

Պահանջի բավարարման դեպքում բոլորը կազատվեն դիմակի պարտադիր, բայց ապօրինի կրման պահանջից, դիմակաորսը կավարտվի. իհարկե ցանկացողները կկարողանան կամավոր կերպով կրել այն»։