Ինչպե՞ս մուտք գործել Ռուսաստան

Այն օտարերկրացիները, որոնք ՌԴ քաղաքացիությամբ մերձավոր ազգականներ ունեն, կարող են վիզա ստանալ դյուրացված կարգով

ինքնաթիռ

ՌԴ կառավարությունը պարզեցրել է օտարերկրյա քաղաքացիների համար երկիր մուտքի կարգը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Այսպիսով, այն օտարերկրացիները, որոնք ՌԴ քաղաքացիությամբ մերձավոր ազգականներ ունեն, կարող են վիզա ստանալ դյուրացված կարգով։

«Այդպիսիք համարվում են ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, տատիկները, պապիկները, թոռները։ Նման ազգականները կարող են երկարաժամկետ վիզաներ ձևակերպել՝ մինչև մեկ տարի գործողությամբ, և դա հնարավոր կլինի պարզապես մեր քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա»,- ասել է Միշուստինը։

Միաժամանակ, օրենսդրությունից հանվել է այն կարգավորումը, որը օտարերկրացիներից պահանջում էր յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ հատել երկրի սահմանը՝ վիզա ստանալու իրավունքը պահպանելու համար։