Քաղաքական ենթատեքստերից պետք է զերծ մնալ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անկախ գործող մարմին է, եւ այն եզրակացությունները, որոնք իրենք տալիս են, անցնում է որոշակի ընթացակարգով, որին էլ հետեւում է առանձին ընթացակարգ, որով բոլորս պետք է շարժվենք:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն է քննարկում, քանի որ վերջինս խախտել է սահմանված կանոնը եւ զբաղվել է ձեռնարկատիրությամբ:
Դիտարկմանը, որ արդարադատության նախարարությունն է նման հարցով դիմել հանձնաժողովին, Մակունցն արձագանքեց. «Արդարադատության նախարարությանը դիմեք, թե ինչ հիմքով է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Մենք այդ գործընթացի հետ կապ չունենք: Եբ հարցը կգտնվի ԱԺ-ի տիրույթում, մենք կարձագանքենք դրան»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ նախագահը երկրորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, «Իմ քայլի» ղեկավարն ասաց. «ՀՀ նախագահն իրավունք ունի ցանկացած թեկնածուի ներկայացնել եւ իրավունք ունի դա անել մի քանի անգամ: Այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում»:
․․․․․․․․․․․․․․․․
0Comments