«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ երեք թեկնածուներին էլ կողմ է քվեարկել․ երեքն էլ կընտրվեն

ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը բոյկոտել ու չէին մասնակցում քվեարկությանը

Քիչ առաջ ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորի երեք թեկնածուների քվեարկությունը:

ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը, հիշեցնենք, բոյկոտել ու չէին մասնակցում քվեարկությանը:

Մեր տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկել երեք թեկնածուներին էլ, այսինքն` երեքն էլ կընտրվեն:

Քվեարկության արդյունքները կհրապարակվի քիչ հետո:

Նշենք, որ երեքից ամենախնդրահարույցը Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն էր, բայց իշխանությունը որոշել է նրան էլ ընտրել` այդպիսով լուծելով ՍԴ-ի հարցը: