Բոլորին դրդում եք ինքնասպանության. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները՝ Կառավարությանը. ՈՒՂԻՂ

«Ինձ թվում է՝ իրենք ընդամենը չեն բանակցում։ Ու հիմա բոլորին դրդում եք ինքնասպանության»

ռդ

ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիներն այսօր կրկին Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել ՌԴ-ի հետ սահմանը, որպեսզի կարողանան մեկնել ՌԴ։

«Մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, սակայն իր պատասխանը պատասխան չէր, որը չի ընդունվում. բանակցեք ՌԴ-ի հետ թող ընդունի։

Նայում ենք կորոնավիրուսի տվյալները բավականին իջել են, որը թույլ է տալիս նաեւ ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ։

Մենք ԵՏՄ անդամ ենք, որն առավելություններ ունի տեղաշարժվելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ իրենց պատկան մարմիններից հստակ պաասխան չի եղել։ «Ինձ թվում է՝ իրենք ընդամենը չեն բանակցում։ Ու հիմա բոլորին դրդում եք ինքնասպանության»։