Չինաստանի իշխանությունը թույլատրել է սկսել կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։
Այս պատվաստանյութը կլինի քթի համար նախատեսված սփրեյի տեսքով։ Այս մասին հայտարարել է Chinhua-ն, նշելով, որ պատվաստանյութի մշակումով զբաղվում են Հոնգկոնգի համալսարանի, Սյամենսի համալսարանի ինչպես նաեւ Beijing Wantai Biological Pharmacy ընկերության գիտնականները։
Սա Չինաստանում առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութն է, որը ունի սփրեյի տեսք։ Չինաստանում, նշենք, որ կլինիկական փորձարկումների փուլում գտնվում է վեց պատվաստանյութ։
0Comments