Վահե Ջիլավյանը դուրս է եկել Շրջակա միջավայրի նախարարությունից

Նա 2020թ․-ի ապրիլ ամսին ՇՄ նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել

ջիլավյան

Երկար տարիներ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարը հանդիսացած, այնուհետև՝ 2020թ․-ի ապրիլ ամսին ՇՄ նախարարի առաջին տեղակալ նշանակված Վահե Ջիլավյանն այլևս չի պաշտոնավարում նախարարությունում։ Այս մասին հայտնում է  econews.am-ը:

Նշենք, որ վերջինս՝ հանդիսանալով նախորդ իշխանությունների կողմից նշանակված և տարիներ շարունակ համակարգում գործունեություն ծավալող քաղաքացի, ոչ միանաշանակ և դժգոհությամբ էր ընդունվում հանրության կողմից։

Կենսագրական տվյալներ

 Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1975թ. հունվարի 31

Կրթություն

 1991 – 1996 – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ Կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)

 1981 – 1991 – Երևանի N139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոց Աշխատանքային գործունեություն

 Հունիս 2017 – Մայիս 2018 – ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 Օգոստոս 2016 – Հունիս 2017 - Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամ, փոխտնօրեն

 (Դեկտեմբեր 2016 – Ապրիլ 2017 - Գործադիր տնօրենի ժ/պ)

Մայիս 2015 – Օգոստոս 2016 - Հայաստանի Զարգացման Հիմնադրամ, Սփյուռքի գծով խորհրդատու

Օգոստոս 2012 - Հուլիս 2014 - ՀՀ սփյուռքի նախարարություն, նախարարի տեղակալ

Հոկտեմբեր 2009 - Օգոստոս 2012 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, աշխատակազմի ղեկավար Սեպտեմբեր 1999 – Հոկտեմբեր 2009 - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, վարչության պետ

 Մարտ 2000 – Հոկտեմբեր 2009 - ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ

 Օգոստոս 1999 – Դեկտեմբեր 1999 – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն

 Մարտ 1999 - Սեպտեմբեր 1999 – ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, բաժնի պետ - Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժին

 Օգոստոս 1998 - Մարտ 1999– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, գլխավոր մասնագետ, Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն

 Ապրիլ 1998 – Օգոստոս 1998 - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ -- Արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն

 Զինվորական ծառայություն

 Հունիս 1996 – Հոկտեմբեր 1997 – ՀՀ Զինված Ուժեր,Սերժանտ

 Դասային աստիճան

 Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

 Լեզուները Հայերեն (մայրենի), Անգլերեն (ազատ), Ռուսերեն (ազատ) Անձնական տվյալներ

 Ամուսնացած է, ունի երկու երեխա: