ՕՄՕՆ-ը Մինսկում կոշտ ձերբակալություններ է իրականացնում

Ցուցարարներըլ փորձում են իրավապահների ձեռքից ազատել ձերբակալվածներին

մինսկ

Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կոշտ ձերբակալություններ իրականացնել Մաշերովի պողոտայում հավաքված ցուցարարների շրջանում:

Ինչպես հաղորդում են ТАСС գործակալությունը և tert.am-ը, մի քանի հարյուր հոգուց բաղկացած ցուցարարների շարասյունը երթով շարժվում էր դեպի Անկախության հրապարակ:

Նշվում է, որ ՕՄՕՆ-ականները խմբերի են բաժանել ցուցարարներին և սկսել են ձերբակալել ակցիայի մասնակիցներին:

Մյուս ցուցարարներն էլ փորձում են իրավապահների ձեռքից ազատել ձերբակալվածներին: