Իդեալական նախաճաշ՝ նիհարելու համար

Նա քաշի նվազեցման համար կատարյալ նախաճաշի 3 տարբերակ է ներկայացրել
Live24.am-ը ներկայացնում է

նախաճաշ

Հավաստագիր ունեցող ֆիթնես մարզիչ Ահարոն Բրաունը հայտնել է, թե նախաճաշին ինչ կարելի է ուտել, եթե ցանկանում եք նիհարել։

Մասնագետը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս հագեցած եւ կուշտ նախաճաշել, որ օրվա ընթացքում ախորժակը գրագետ վերահսկեն։ Նա քաշի նվազեցման համար կատարյալ նախաճաշի 3 տարբերակ է ներկայացրել, հայտնում է Express պարբերականը։

Առաջին տարբերակը ներառում է կաթնամթերք, թռչնամիս, տավարի միս, սպիտակ ձուկ եւ ծովամթերք։ Մասնագետի խոսքով՝ անյուղ սպիտակուցով հարուստ սնունդը արագ է հագեցնում քաղցը եւ կանխում չափից շատ ուտելը։

Օգտակար նախաճաշի երկրորդ տարբերակը ներառում է սպիտակուցի, առողջ ճարպերի եւ բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքներ՝ ձկան սաղմոնային տեսակներ, ձու, մրգեր եւ բանջարեղեն։

նախաճաշ

Նախաճաշի երրորդ տարբերակը ձվից ճաշատեսակներն են՝ ավոկադոյի, յուղոտ ձկան, սպանախի, սնկերի եւ բանաջարեղենի համակցությամբ։

Մասնագետի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մարդն առավոտյան բավարար քանակությամբ կալորիա է ուտում, դա օրվա ընթացքում նվազեցնում է քաղցի զգացումը եւ նպաստում նիհարելուն։ Բրաունի խոսքով՝ ցանկալի է կալորիաների օրական նորմայի 50 տոկոսը հատկացնել նախաճաշին, 30 տոկոսն ուտել ճաշին, իսկ մնացած 20 տոկոս կալորիան՝ ընթրիքի ժամանակ։

«Այսպիսի սխեմայի հետեւող փորձի մասնակիցները 12 շաբաթում նիհարել են գրեթե 9 կգ, իսկ նրանք, ովքեր հիմնական սնունդն ընդունում էին ճաշին, նիհարել են 3,5 կգ»,- հայտնել է մասնագետը։