Հորս տո՞ւն եմ տանելու. Փաշինյանը գույքահարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, դրա փողը վճարի բյուջե

նիկոլ

Մարդիկ կան, հիմա ասում են՝ կառավարությունը գույքահարկն ավելացրել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Տավուշի մարզի Մովսես համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Բայց գույքահարկն առաջին հերթին ճանապարհ է դառնալու, մանկապարտեզ է դառնալու: Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, դրա փողը վճարի բյուջե: Մի շիշ արաղ կապաս խմի, էլ չեմ ասում երկու շիշ պակաս խմի, էդ փողը վճարի բյուջե: Որովհետեւ դա դառնալու է ճանապարհ: Գույքահարկը ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու: Ոչ, ձեր հոր տուն է մտնելու, որովհետեւ ձեր հայրական տների ճանապարհն է, ձեր երեխաների մանապարտեզն ու դպրոցն է այդ գույքահարկը»,-ասաց նա: