80-ականներին «Нива»-ն ԽՍՀՄ-ում բավականին սիրված ամենագնաց էր, քանի որ չուներ մրցակիցներ:
Պարզվում է, «Нива»-ն սիրված է եղել ու մեծ պահանջարկ է ունեցել նաև ԽՍՀՄ սահմաններից դուրս՝ արտադրվելով արտահանմանյան մեկ տասնյակի հասնող երկրների համար:
Բելգիայի և Նիդեռլանդների համար «Нива»-ն թողարկվում էր 1․3լ աշխատանքային ծավալով շարժիչներով, քանի որ, 1․5լ-ից բարձր ծավալով շարժիչների համար այդ երկրներում մեծ հարկեր են նախատեսված։
1․3լ աշխատանքային ծավալով շարժիչներով «Нива»-ն 100 կմ/ժ արագությունը զարգացրել է 25 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը չի գերազանցել 125 կմ/ժամը։ Չնայած այս սարսափելի ցածր տեխնիկական ցուցանիշների՝ Բելգիայում և Նիդեռլանդներում «Нива»-ն եղել է շատ պահանջված։
Գերմանիայի համար «Нива»-ն արտադրվել է «Нива 5000 California» և «Нива Limited Edition» անվանումներով։ Հատկանշական է, որ այս մոդելները ունեցել են հեռակառավարվող աուդիո համակարգ, սպորտային ղեկ, և հատուկ Գերմանիայի համար նախատեսված՝ ամբողջովին չժանգոտվող մետաղից պատրաստված թափք։
Կանադայի համար «Нива»-ն թողարկվել է Picup տարբերակով, և վերափոխված լույսային համակարգով, ինչը պայմանավորված է եղել այդ ժամանակվա հյուսիսամերիկյան ստանդարտներով։
Շատերին թերևս զարմանալի թվա, բայց «Нива»-ն արտադրվել է նաև աջ ղեկով՝ Մեծ Բրիտանիայի և հեռավոր Նոր Զելանդիայի համար։
Ի դեպ այս երկրները համարվել են «Нива» մեքենաների ամենամեծաքանակ պատվիրատուները:
0Comments