Պարեկային ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ և 150 մեքենա՝ հագեցված ամենավերջին տեխնիկայով

Ավտոմեքենաներից 10-ը Հայաստան կհասնեն նոյեմբերի 1-ին, իսկ 140 հատը կհասնեն դեկտեմբերի 20-ին

1

Կառավարության նիստում քննարկվեց ու ընդունվեց նախագիծ, որով գումար է հատկացվում ոստիկանությանը նոր ձևավորվող պարեկային ծառայության համար ձեռք բերելու 150 տրանսպորտային միջոց:

Նոր ձևավորվող պարեկային ծառայության մեկ տեղի համար պայքարել է 3 անձ: Մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Դիմել են նաև ոստիկանության գործող ծառայողներ:

Հիմա արդեն մեկնարկում է մրցույթը, ինչը թույլ կտա ընտրություն կատարել 770 հոգու համար, ովքեր 5-ամսյա դասընթացն անցնելուց հետո 2021 առաջին եռամսյակի ավարտին պատրաստ կլինեն Երևանում ծառայության: Դրանից հետո պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում:

Ավտոմեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ: Բացի դրանից, պարեկային ծառայության հետ միասին գործարկվելու է օպերատիվ կառավարման կենտրոն: Պարեկային ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը ձեռք է բերվելու աշնան ընթացքում, որպեսզի գործնական պարապունքների ընթացքում դրա կիրառման հմտությունները ձեռք բերվեն:

Ավտոմեքենաներից 10-ը Հայաստան կհասնեն նոյեմբերի 1-ին, իսկ 140 հատը կհասնեն դեկտեմբերի 20-ին։