Քիչ առաջ հնչած կրակոցներից վիրավորված 4 հոգուց 2-ը Կանեւսկոյի քրոջ որդիներն են

Հրազենային վնասվածքներով Երեւանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում. հրազենային վնասվածքներով Երեւանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։ Վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն է, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ եւ հողաթափեր:

Դեպքի վայր է ժամանել Երեւանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը:

Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: