Վենդետայից են վախենում. 30 լիտր սպիրտից արդեն 14 մարդ է մահացել

Օղին վաճառած Հովսեփյանի տան մոտ իրավապահները պետական պահպանություն են դրել՝ վախենալով, որ մահացածների հարազատները վենդետա կիրականացնեն

օղի

Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանի վաճառած 30 լիտր սպիրտից 14 մարդ արդեն մահացել է, օղին օգտագործած մի քանիսի վիճակը ևս ծայրահեղ ծանր է։

Օղին վաճառած Հովսեփյանի տան մոտ իրավապահները պետական պահպանություն են դրել՝ վախենալով, որ մահացածների հարազատները վենդետա կիրականացնեն։

Տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը՝ ասելով․ «Այս պահին պաշտպանության տակ է, որովհետև Դուք էլ եք լավ հասկանում, որ հնարավոր է՝ մարդիկ լինեն․․․ չգիտեմ՝ ֆորս մաժորից ելնելով՝ գնան, հաշվեհարդար տեսնեն»։

Նյութն ամբողջությամբ՝ hraparak.am-ում