ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արցախի անկախության տարեդարձը։
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հարատև խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ եմ մաղթում հայրենի Արցախին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի անկախության 29-րդ տարեդարձը։
0Comments