Թյունինգը որպես արվեստ․ «Brabus» ընկերության բացառիկ տեսանյութը

«Mercedes»-ի G և S դասերի թյունինգապատման ողջ գործընթացը

«Brabus» ընկերության մասին պատմող տեսանյութը ներկայացնում է «Mercedes»-ի G և S դասերի թյունինգապատման բարդ՝ բայց բավականին հետաքրքիր գործընթացը:

Գերմանիայի Բոտրոպ քաղաքում գտնվող Բրաբուսի գլխավոր գործարանում ավելի քան 50 տարի «Daimler»-ի բոլոր տրանսպորտային միջոցները հավաքվել են ըստ հաճախորդի պահանջների:

Շուրջ 450 աշխատակիցներ վերհարմարեցնում են Mercedes-ի ներկայիս մոդելները և նոր շունչ հաղորդում անգամ 1960-70-ականներին արտադրված  խորհրդանշական դասական մեքենաներին:

Ներկայացվող տեսանյութը բացառիկ է, և առաջին անգամն է, որտեղ «Brabus»-ի ամենահմուտ մասնագետների կողմից թյունինգը ներկայացվում է որպես արվեստ։