Ամուսինս բղավեց՝ շուտ արի, Բելինդան մերկ է

Մեկ այլ օգտատեր համոզված է եղել, որ հաղորդավարուհին պարզապես չի հասցրել հագնվել
Live24.am-ը ներկայացնում է

1

Նոր Զելանդիայում եղանակի տեսության հաղորդավարուհի Բելինդա Ռասելը շփոթեցրել է հեռուստադիտողներին տարօրինակ հանդերձանքով, որով նա ուղիղ եթեր է դուրս եկել տեղի 9-րդ հեռուստաալիքով: Ոմանք կարծել են, թե Ռասելը մերկ է, հայտնում է New Zealand Herald-ը:

Հեռուստադիտողները բուռն են արձագանքել նրա արտաքին տեսքին։ Նրանցից մեկը համացանցում գրել է․ «Ամուսինս բղավեց՝ շուտ արի, Բելինդան մերկ է»։ Մեկ այլ օգտատեր համոզված է եղել, որ հաղորդավարուհին պարզապես չի հասցրել հագնվել:

Ռասելը նշել է, որ իր ոչ մի հանդերձանք այդքան հակասություն չի առաջացրել․ «Ես կասեի, որ մեկնաբանությունների 80 տոկոսը դրական է, 10 տոկոսը՝ բացասական, բայց ոչ զայրացած»,-ասել է հաղորդավարուհին: