եթե ձեռնարկությունը չի ուզում աշխատել, կողպեք կդնենք դարպասին, կկանգնեցնենք, կորոշենք, թե ում հետո հրավիրենք այդ ձեռնարկություն

Եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, միʹ ստիպեք, պետք չէ, մարդիկ թող հանգստանան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել երկուշաբթի օրվանից, օգոստոսի 24-ից, դադարեցնել այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնց կոլեկտիվները գործադուլ են հայտարարել:

«Եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, միʹ ստիպեք, պետք չէ։ Երկիրը մտահոգված է: Բայց եթե ձեռնարկությունը չի աշխատում, երկուշաբթի օրվանից կողպեք կդնենք դարպասին, կկանգնեցնենք, մարդիկ կհանգստանան, կորոշենք, թե ում հետո հրավիրենք այդ ձեռնարկություն»,- Գրոդնոյում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է նախագահը: