Իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման բան է

Ռուբեն Մելիքյանը՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու հայեցակարգի մասին

1

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման փաստը ինչ-որ չափով կմեղմի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, որը եղավ համավարակի ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պատճառով:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի մասին, որով առաջարկվում է մեկ ատյանում միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները:

«Կա քրեական գործ, կա հաղորդում հանցագործության մասին, և եթե այս որոշումն ընդունվի հասարակության կողմից, ապա, բնականաբար, իշխանությանը շատ ավելի դժվար կլինի մեղադրել սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման մեջ: Սա է այս փոփոխությունների նպատակը, իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման մի բան է»,- ասաց նա:
 
«Այս հարցը պետք է հանրաքվեով որոշվի, այս գաղափարն առաջին անգամ չէ, որ հայտնվում է: Եթե նայենք և՛ իրավաբանական և՛ քաղաքական  տիրույթներում, ապա իրավաբանականում, այո, կա նման մոդել, որն ամերիկյան է, որոշ եվրոպական երկրներ ևս այս մոդելը վերցրել են, սակայն ես այն կարծիքին եմ, որ այդ որոշումն այստեղ լուրջ մասնագիտական քննադատության է ենթակա: Բայց այստեղ դոմինանտ է քաղաքական բաղադրիչը և սրանով փորձ է կատարվում Սահմանադրական դատարանի հետ կապված իշխանության ձախողումներն այլ հարթություն տեղափոխել և, վերջապես, իշխանության համար հարմար բարձր դատարան հիմնել»,- շեշտեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում