Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5, այնուհետև կնվազի 11-13 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակ

Հանրապետության տարածքում՝  օգոստոսի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: