Գորբաչովը հայտնել է, թե որն է Լուկաշենկոյի սխալը

«Նա օգնության համար արտադրական ձեռնարկությունների աշխատակիցներին էր դիմել, բայց, կարծես, ուշացումով»

լուկաշենկո

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սխալն այն է, որ նա ուշացումով է աջակցության խնդրանքով դիմել աշխատավորներին, գրում է kp.ru կայքը։ 

«Լուկաշենկոն օգնության համար արտադրական ձեռնարկությունների աշխատակիցներին էր դիմել, բայց, կարծես, ուշացումով»,- հարցազրույցի ժամանակ հայտարարել է նա և հավելել, որ ԽՍՀՄ-ի գոյության վերջին շրջանում նա նույնպես դիմել է աշխատավորներին։ 

«Անհրաժեշտ աջակցությունը չեղավ։ Մեղադրել աշխատողներին ես ունակ չեմ»,- խոստովանել է նա։ 

Նախկին առաջնորդի խոսքով՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններն արտերկրից ազդեցության հետևանք են։ 

Գորբաչովը հարցազրույցի ժամանակ խոսել է նաև ԽՍՀՄ փլուզման մասին և նշել, որ թողել է Խորհրդային Միության նախագահի պաշտոնը, որպեսզի «խուսափի պառակտումից ու ներքին պատերազմից»։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։