Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ներկա իրավիճակում հավասարակշռված որոշումներ կայացնել՝ չհենվելով միայն համացանցում որոշ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա:
Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Բելտա»-ն։
Լուկաշենկոն, մասնավորապես, հիշատակել է բազմաթիվ կեղծ պնդումներն «իբր իրեն պատկանող անշարժ գույքի, դրամական միջոցների մասին»։
«Դրա համար ես ասում եմ՝ եթե գտնեք՝ վերցրե՛ք»,-նշել է նա։
«Այսօր պետք է մտածել ոչ թե iPhone-ներով, այլ ուղեղով։ Մտածե՛ք։ Դուք բոլորին փոխանցեք, որ ոչ ոք որևէ մեկին չի համոզի։ Եկել է այն պահը, որ եթե անցնեք սահմանը, Աստված ձեզ հետ։ Եթե դուք դուրս գաք փողոցներ, մենք կդիմանանք։ Եթե գնաք կոտրելու, պատասխան կտաք։ Ահա ձեզ տղամարդկային զրույց»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Նա նաև վստահություն է հայտնել, որ այժմ պետք է հանգիստ, հավասարակշռված որոշումներ կայացնել՝ ուղղված իրադրության կայունացմանը:
0Comments