Լուկաշենկոն ժամանել է Մինսկի կենտրոնում ընթացող հանրահավաքին և մոտեցել ամբիոնին

Նա ելույթ է ունեցել հավաքվածների առջեւ ու շնորհակալություն հայտնել Բելառուսի բոլոր շրջաններում իր կողմնակիցներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մինսկի կենտրոնում ընթացող հանրահավաքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։

Նա ելույթ է ունեցել հավաքվածների առջեւ եւ շնորհակալություն հայտնել Բելառուսի բոլոր շրջաններում իր կողմնակիցներին։ «Շնորհակալ եմ ձեզ, դուք երբեք ինձ չեք դավաճանել»,-ասել է նախագահը։