Ավտովթարից մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը. լուսանկար

Պատահարը տեղի է ունեցել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում

Օգոստոսի 9-ին` Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են:

1