Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ

Կփոխվի իշխանությունը և կլինի հետաքննություն` այդ ժամանակ բոլորը պատասխան կտան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում հրապարակել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումն ու գրել.

«Բարի լույս բոլորին, բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներից:

Հիշեցնեմ, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ:

Այ հենց այսպես էլ իրենք կարողանում են թանկարժեք մեքենաներ և առանձնատներ գնել:

Կփոխվի իշխանությունը և կլինի հետաքննություն` այդ ժամանակ բոլորը պատասխան կտան»:

p