Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին

Ես էլ չէի սպասում, այնպես չէ, որ սա ես պլանավորել էի. փոխոստիկանապետ

Tert.am-ը ազատման դիմում գրելու պատճառների մասին զրուցել է փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի հետ:

Պարոն Եսայան, ի՞նչ պատճառաբանությամբ եք ազատվել աշխատանքից:

Պատճառների մասին չեմ ուզում հիմա խոսել: Նախ ես դեռ ազատված չեմ, ես դեռեւս ազատվելու դիմում եմ ներկայացրել:

Ինչո՞ւ եք ներկայացրել ազատման դիմում

Էլի եմ ասում՝ այդ թեմայով չեմ ուզում հիմա խոսել: Ճիշտ հասկացեք ինձ, հիմա ցանկություն չունեմ խոսելու: Եթե մարդուն աշխատանքից ազատում են, դա տոն չի, չէ՞:

Այլ պաշտոն առաջարկե՞լ են:

Ոչ:

Աշխատանքի հետ կապված խնդիր է եղե՞լ, թե՞ քաղաքական որոշում է սա:

Ես ասացի՝ այդ հարցին չեմ ուզում պատասխանել, տրամադրված չեմ խոսելու:

Մեկ օրում երկու փոխոստիկանապետ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, սա նորմա՞լ է:

Դե հիմա այդպես էլ է պատահում, կյանքում ամեն ինչ էլ լինում է:

Որոշե՞լ եք՝ ինչով եք զբաղվելու:

Ոչ, դեռ ոչ, որովհետեւ ես էլ չէի սպասում, այնպես չէ, որ սա ես պլանավորել էի:

Ստացվում է մեկ օրո՞ւմ է որոշվել, որ ասում եք՝ անսպասելի է եղել ձեզ համար:

Ես ասացի: Ասացի՝ ազատման պատճառների մասին չեմ ուզում խոսել եւ ասացի՝ ինձ համար անսպասելի է եղել սա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում