«Որքան էլ Փոքրիկ Դուչեն հեռու է տնտեսությունից, պետականության գիտակցությունից, իրեն բացատրել են իրերի դրությունը». քաղաքագետ

Ամուլսարն իր հույսն է և դատապարտված է այդ ուղղությամբ քայլեր կատարել
նփ

ստեփան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ Նիկոլը դեռ նոր էր սկսել ատելություն սփռել, դա սարքելով իր լեգիտիմության գլխավոր հենքը, գրել էի, որ գալու է պահը, երբ «հեղափոխականները» համերաշխության ու սիրո կոչեր են անելու, սակայն դա չի կանգնեցնելու փոխադարձ թշնամության ալիքը։ Այդ պահն եկել է։

Չի կանգնեցնելու, քանի ատելության ջահակիրը չի հեռացվել իշխանության ղեկից։

Հիմա Ամուլսարի մասին։

Հայաստանի տնտեսությունը խորը հետույքում է, ինչը շատերը դեռ չեն հասկանում, քանի դեռ գլխավոր դրսևորումները դեռ առջևում են ու մոտակա տարիների համար միակ ելքը հանքարդյունաբերությունն է։

Դա շատ վատ նորություն է։ Որքան էլ Փոքրիկ Դուչեն հեռու է տնտեսությունից, պետականության գիտակցությունից, իրեն բացատրել են իրերի դրությունը։ Ամուլսարն իր հույսն է և դատապարտված է այդ ուղղությամբ քայլեր կատարել։ Այլ հարց է, թե մենք դրան ինչպես կվերաբերվենք։

Այ այստեղ է, որ սկսվելու են գլխավոր իրադարձությունները։

Ինչ ունենք, կամ ավելի ճիշտ ինչ չունենք։

– Չունենք խորհրդարան։ Քաղաքական դասավորությունը չարտահայտող երեք ֆրակցիա, որից երկուսը «հեղափոխականները» վարկաբեկել են, երրորդը՝ իշխողը, ունի ներկա քաղաքական իրականությունը չարտահայտող ճնշող մեծամասնություն։ Այսինքն խորհրդարանը տեղափոխվում է փողոց, որտեղ էլ ընթանալու են քաղաքական դեբատները։

– Չունենք Սահմանադրական Դատարան ու չենք ունենալու դեռ երկա ժամանակ ինչ անդամներ էլ չընտրեն։

– Ունենք վարկաբեկված դատական համակարգ։

– Ունենք կառավարման ճգնաժամ։ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական Ավիացիայի, Կրթական համակարգի և շատ այլ կառույցների վիճակը ձեզ օրինակ։

Եվ ամենակարևորը, չունենք Նիկոլին փոխարինող, որը կարող է այս դժվար վիճակում թեկուզ ժամանակավորապես համախմբել հանրությանը։

Իսկ ատելության թափանիվն արագացնում է իր պտույտները»: