Այս գիշեր շատ անհասկանալի գործողություններ էին կատարվել «Լիդիան»-ի կողմից. իրավապաշտպան

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ինքը իրավաբանական օգնություն է ցուցաբերել այսօր բերման ենթարկված Վահագն Վարագյանին եւ Ռաֆայել Հովհաննիսյանին
ռուբեն մելիքյան

Այս գիշեր շատ անհասկանալի գործողություններ էին կատարվել «Լիդիան»-ի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում լայվով ասել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Ջերմուկցիները պնդում են, որ այդ գործողությունները եղել են ապօրինի: Գիտեմ, որ Ջերմուկի ճնշող մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը եւ այսօր բազմաթիվ ջերմուկցիներ ավտոերթով մեկնեցին Ամուլսարի հանքի մերձակա տարածք»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ինքը իրավաբանական օգնություն է ցուցաբերել այսօր բերման ենթարկված Վահագն Վարագյանին եւ Ռաֆայել Հովհաննիսյանին: