Ջերմուկի՝ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
0Comments