Այս պահին թեկնածությունից հրաժարվելու որևէ հիմք չեմ տեսնում, սպասենք զարգացումներին. Վահրամ Ավետիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը ինձ հետ ծանոթ չէր, իմ հայացքներին ծանոթ չէր, այս կամ այն լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններին էին ծանոթ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը ինձ հետ ծանոթ չէր, իմ հայացքներին ծանոթ չէր, այս կամ այն լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններին էին ծանոթ, եւ ես բաց ձեւով ներկայացրեցի բոլոր հարցերի վերաբերյալ իմ մոտեցումները: Այս մասին, այսսօր՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

Հարցին, թե իր տպավորությունն ինչպիսի՞նն էր, պատգամավորներն իրեն կընտրե՞ն ՍԴ դատավոր, Ավետիսյանը հստակ պատասխան չտվեց նշելով, որ ճիշտ կլինի այդ հարցը տալ պատգամավորներին: «Պատգամավորներ կան, որ ունեն այդ դիրքորոշումը, պատգամավորներ կան, որ ցանկանում էին առանց կարծրատիպերի լսել թեկնածուի ելույթը եւ փորձել կարծիք ձեւավորել: Այս առումով ես չեմ կարող ընդհանրացումներ անել: Ես առավելագույն ազնվության, բաց լինելու սկզբունքով ներկայացրեցի այդ հարցերի պատասխանները: Այս հարցում դատավորները պատգամավորներն են, որոնք իրենց որոշումը կկայացնեն»:

Դիտարկմանը, որ հնչում են կոչեր հրաժարվել ՍԴ դատավորի թեկնածությունից, արդյոք կա՞ն նման քայլի գնալու հիմքեր, թե՞ ինքը գնալու է մինչեւ վերջ, Վահրամ Ավետիսյանն ասաց. «Ես այս պահին հրաժարվելու որեւէ հիմք չեմ տեսնում: Սպասենք իրադարձությունների զարգացմանը, տեսնենք, թե հանրային կարծիքի, պատգամավորների կարծիքի տեսանկյունից ինչ զարգացումներ տեղի կունենան եւ ըստ այդմ կկողմնորոշվենք, թե հետագա քայլերն ինչպիսին կլինեն:

Կյանքում ոչինչ չի կարելի բացառել, բայց «կարող է»-ի հնարավոր ռեժիմով ենթադրություններ չի կարելի անել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչ հարաբերություններ ուն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, ինչին ՍԴ դատավորի թեկնածուն ասաց. «2008-ին, երբ նշանակվել եմ օտարերկրյա դատարաններում պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, այդ ժամանակաշրջանում գլխավոր դատախազը եղել է Աղվան Հովսեփյանը: Շատը կարճ աշխատել եմ դատախազությունում, հետո դուրս եմ եկել, որովհետեւ այդ աշխատանքը այն այն ուղղությամբ, որ ուղղությամբ ես ուզում էի տանել, գործնականում հնարավոր չէր: