Դատավորներից ոչ ոք չի ցանկանում առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու. անելանելի վիճակ

Պետք է առաջադրումներ անեն կառավարությունը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Դատավորների ընդհանուր ժողովը, սա­կայն պարզվում է, որ վերջիններս թեկնածու չեն գտնում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում հայտնվել են անելանելի վիճակի առջեւ, քանի որ դատավորներից ոչ ոք չի ցանկանում առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ու­նենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային հարցերի, պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի անդամ եւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ի սկզբանե դատական համակարգի թեկնածուն Լիաննա Հակոբյանն էր, ում հետ վերջերս մրցակից էր հայտնվել, սակայն այժմ ուշագրավ է, որ անգամ Հակոբյանն այլեւս չի ցանկանում թեկնածու լինել, եւ դա­տական համակարգում խառնվել են իրար, քանի որ չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել, որպեսզի համաձայնի:

Հիշեցնենք, որ այժմ Սահմանադրական դատարանում դատավորի երեք թափուր հաստիք կա, Ել սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում պետք է տեղի ունենան նրանց ընտրու­թյունները, իսկ մինչ այդ էլ պետք է առաջադրումներ անեն կառավարությունը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Դատավորների ընդհանուր ժողովը, սա­կայն պարզվում է, որ վերջիններս թեկնածու չեն գտնում: