Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա

Միքայել Մինասյանը՝ «Ադեկվադի» առաջնորդ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվելու մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվելու փաստին։ Մինասյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը և նա անում ու անելու է ամեն ինչ հանուն այդ նպատակի՝ կործանելով երկիրը, մարդկանց սովի մատնելով, իսկ այլախոհներին քաղաքական հետապնդումների ենթարկելով։

Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև․

Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։ Ինչո՞ւ կանխատեսելի, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը։ Եվ նա անում ու անելու է ամեն ինչ հանուն այդ նպատակի՝ կործանելով երկիրը, մարդկանց սովի մատնելով, իսկ այլախոհներին քաղաքական հետապնդումների ենթարկելով։

Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Արթուր Դանիելյանի հետ։ Փաստն այն է, որ «Ադեկվադ»-ի ուլտրա-պահպանողականությունը դրսից թելադրված հակահայ ուլտրա-լիբերալիզմին դիմակայելու խիստ անհրաժեշտ և բնական պաշտպանական մեխանիզմ է։ Անշուշտ, այս մոտեցումը կարելի է վիճարկել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունը հետևյալն է՝ Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա։ Եվ ապագայի իրենց «մասնաբաժինը» կախված է հենց իրենց՝ հանրության լայն շրջանակների համար ավելի «հասկանալի» դառնալու ջանքերից։

Հ.Գ. Քրեական գործեր կոչեցյալների այս անիմաստ շարքը դրա պատվիրատուի և կատարողների հանդեպ արդեն վաղուց ժպիտ է առաջացնում։ Սա՞ է ձեր մաքսիմումը։ Ու ձեզ թվում է մարսելո՞ւ եք։ Ոչ միայն դուք, այլև, ցավոք, ձեր ո՛չ ավագ, ո՛չ էլ ապագա սերունդները չեն մարսելու այս ամենի հետևանքները։ Պատրաստվե՛ք:

Հ.Գ.Գ. Ու կապ չունի գործից կհեռացվեք, թե՛ ինքնակամ հրաժարական կտաք, կփախնեք ԱՄՆ, թե՛ Կանադա, բոլորդ պատասխան եք տալու՝ սեփական մաշկի վրա զգալով, որ հա՛մ պետություն կա, հա՛մ էլ՝ Աստված»։