Ներեք բոլորին և ինքներդ Ձեզ՝ նույնպես. ձեզ մի՛ տանջեք վրիպումների, թուլության ու սխալների համար

Ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք, և դա կլինի  առաջին քայլը Տիեզերքում իշխող ներդաշնակության հասնելու ճանապարհին

Ներկայացնում ենք econet կայքի գիտահանրամատչելի հոդվածը տիեզերքի 7 օրենքների մասին։
Տիեզերքն ունի իր օրենքները։ Եվ այստեղ բանն,ամենևին, ֆիզիկան չէ,շնչավոր ու անշունչ աշխարհի գոյությունը պայմանավորված է անխախտ օրենքներով։ Միայն դրանցով է պահպանվում հավասարակշռությունն ու ներդանշակությունը։ Ներկայացնում ենք 7 օրենքները, անշեղորեն աշխատում են մեր և այլոց կյանքում։

1․ Դատարկության օրենք

Նորը ձեր կյանք չի մտնի, քանի դեռ չեք ազատվել հնից։ Մի կառչեք հնից, նրանից,ինչն իրեն սպառել է։ Չէ՞, որ եթե ձեզ անհրաժեշտ է նոր վերարկու, դուք ամենայն հավանականությամբ, հինը կտանեք աղբանոց։ Դեն նետեք ամենն, ինչն իր դարը ապրել է ու ծառայել։ Խոսքը ինչպես իրերի, այնպես էլ մտքերի ու կարծրատիպերի մասին է։ Ազատեք տեղ նորի համար, որպեսզի նորին հնարավորություն տաք ձեր կյանքը փոխելու։

2․Շրջանառության օրենք

Յուրաքանչյուր ամբողջական, միասնական համակարգում սա անհրաժեշտ օրենք է։ Ինչպես Երկրի վրա մթնոլորտի փոփոխության։ Այն նախատեսում է անընդհատ շարժում, դինամիկա, երբ մեկը փոխարինվում է մյուսով։Որպեսզի ստանաս ցանկալին, անհրաժեշտ է ինչ-որ մի բան բաց թողնել, ինչ-որ մի բան զոհել։

3․ Երևակայության օրենք

Մարդը դեռևս ճշգրիտ չի իմանում մեզ շրջապատող իրականության մասին։ Հնարավոր է, որ Էվկլիդեսի եռաչափ տարածությունը,որում մենք գոյություն ունենք, դա այլ՝ մեզ անհայտ տարածությունների ինչ-որ մի տարր է։ Բայց մեզ տրված է երազելու հնարավորություն։ Իրականացնել երազանքները երևակայության մեջ։ Սա կոչվում է ստեղծարար վիզուալացում։ Միշտ երևակայեք, պատկերացրեք այն, ինչին ձգտում եք։ Եվ մի օր այն կթակի ձեր դուռը։

4․Ստեղծագործության օրենքը

Մարդկային միտքը ցնցող հնարավորություններ ունի։ Եվ ստեղծագործելու ունակությունն այն է, ինչ տարբերակում է մարդու երկրագնդի վրա ապրող մյուս էակներից։ Երբ մտքի, ինտուիցիայի ու երևակայության  էներգիան փոխակերպվում է ինչ-որ մի նյութական բանի մեջ, մարդը ստեղծում է իր կենսագործունեության բոլոր ոլորտներում գլուխգործոցներ։ Այդկերպ են տեղի ունենում գյուտերը, լինում առաընթաց։

5․Տալու և ստանալու օրենքը

Կարողացեք տալ, քանզի ձեր կողմից տրվածը վերադառնում է տասնապատիկ։ Խոսքը միայն նյութական արժեքների մասին չէ։ Ստանալ կարող եք հաջողության, բարենպաստ շանսի ու անսպասելի ուրախության միջոցով։ Ստանալով բարիք, պետք է կարողանալ անշահախնդրորեն դրանով կիսվել ձեզ շրջապատող մարդկանց հետ և չմտածել փոխհատուցման մասին։ Դա պետք է անել մաքուր սրտով։ Հարգեք ձեր հնարավորությունները, ուրախացեք մատուցված նվերների համար և դրանք կիսեք ուրիշների հետ։ Եվ տիեզերքը, համաձայն իր օրենքների, անպայման ձեզ կվերադարձնի։


6․ Տասնորդի օրենքը

Տիեզերքը ստանում է իր տասնորդը։ Այդպես պետք է լինի։ Առանց տատանվելու տվեք Ձեր ունեցածի 10 տոկոսը։ Դրան մի վերաբերեք ասես ինչ-որ բան եք կորցնում։ Մարդը երբեք չի իմանա, թե ինչով շրջադարձ կունենա իր ինչ-որ մի ձեռբերումը կամ կորուստը։ Լինում է, որ իզուր ուրախանում ենք ինչ-որ մի բան ստանալով, և, հակառակը, կորուստն իր հետևից բերում է հաջողություններ։ Աշխարհի օրենքներն այդպես են։

7․ Ամենքին ներելու օրենքը

Ներեք մարդկանց։ Սրտում մի պահեք վիրավորանք, բարկացկոտություն, դառնություն և չարություն։ Մեկ է՝ ամեն մարդ ստանալու է ըստ արժանվույն։ Այդ իսկ պատճառով, պետք չէ հոգում կուտակել բացասական զգացմունքներ, որոնք մեզ ուտում են ներսից։ Ներեք բոլոր փոքր և մեծ սխալները։ Չէ՞, որ Դուք էլ անմեղ չեք։ Մտածեք այն մասին, որ ինքներդ էլ կամա թե ակամա ինչ-որ մեկի հետ լավ չեք վարվել։ Հնարավոր է՝ չեք ուզեցել ցավ ու տառապանք պատճառել, բայց կյանքն այդպիսին է։ Ներեք բոլորին և ինքներդ Ձեզ՝ նույնպես։ Ձեզ մի՛ տանջեք վրիպումների, թուլության ու սխալների համար։ Ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք։ Եվ դա կլինի  առաջին քայլը Տիեզերքում իշխող ներդաշնակության հասնելու ճանապարհին։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am