Ինչպես հասկանում եք, պատերազմը բոլոր ֆրոնտերով շարունակվում է

Պետք է նշեմ հայ համայնքի բացառիկ ակտիվության մասին Կոնգրեսականներին զանգելու և ճնշում գործադրելու հարցում, որը արդյունք է տվել և լոբիստների բացառիկ կազմակերպչական տաղանդի մասին, որ այս օրերին հրաշալի կիրառվել է

սուրեն

Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումբերի ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ:

Այս պահին ունենք հետևյալ վիճակը:
1.Մեր կողմից բերված` Ֆ. Փալլոնի բանաձևն ընդունվել է (Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնություն) Ջ. Սփիերի բերած բանաձևը կքվեարկվի մոտ օրերս (Արցախի ականապատում):
3.Ադրբեջանցիների բերած 3 բանաձևերից մեկը մերժվել է (Քոհենի բանաձևը Արցախի օգնության արգելքի մասին), երկրորդը հեղինակի կողմից հանվել է շրջանառությունից (Քուելարի` անուղղակիորեն Արցախին նկատի առնվող բանաձև): Եվ 3-րդ ամենահակահայկական բանաձևն ընդունվել և ուղարկվել է Սենատ:
Պետք է նշեմ հայ համայնքի բացառիկ ակտիվության մասին Կոնգրեսականներին զանգելու և ճնշում գործադրելու հարցում, որը արդյունք է տվել և լոբիստների բացառիկ կազմակերպչական տաղանդի մասին, որ այս օրերին հրաշալի կիրառվել է:

Ինչպես հասկանում եք, պատերազմը բոլոր ֆրոնտերով շարունակվում է:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան