Հայցադիմումդ հետ վերցրա Դանիել, փրկիր քեզ վերջնականապես խայտառակվելուց. Գևորգ Պետրոսյան

Ես կատակասեր մարդ եմ, բայց իմ կատակասիրությունը չեմ բավարարում քո տեսակի միջոցով... Հեռու մնա...

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.

«Սա վերջն է առաջին սերիայի...

Այսօր մի պատկերազարդ հայցադիմում ստացա, որով ոմն փաստաբան այս մաքրամաքուր ու առաքինի տղայի անունից ինձ դատի է տվել՝ իբրև թե պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով:

Բնական է՝ կարդացի հայցադիմումը...

Ազատ թեմայով շարադրություն...

Ամեն ինչ գրված է, բացի իրավական հիմնավորումներից...

Ես այս նկարում պատկերված մարդու վրա չեմ զարմանում...

Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է (չնայած իրեն զբաղեցնում է Սահմանադրություն գրելով), նա տեղյակ չէ ոչ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ոչ էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:

Լավ, բա էսծտ փաստաբանն ո՞վ ա, որ որոշել ա ծաղկեպսակ դնի իր գործարար համբավի վրա:

Հայցադիմումդ հետ վերցրա Դանիել, փրկիր քեզ վերջնականապես խայտառակվելուց, գնա մորդ հետ ունեցած դատական գործովդ զբաղվի, իմ հետ էլ կատակ մի արա...

Ես կատակասեր մարդ եմ, բայց իմ կատակասիրությունը չեմ բավարարում քո տեսակի միջոցով...
Հեռու մնա...»: