Պետք է ծառայողական քննություն նշանակել և սպային ենթարկել կարգապահական պատասխանատվության

Նախ, ո՞վ է վարչապետաց կինը, որ պետք է համազգեստ կրի՝ դեռ քիչ է, մի հատ էլ սպայի զեկույց լսի, ա՛յ, քեզ բան

Ես պահանջում եմ, որպեսզի այս Աշխարհում իմ գնացքը կանգնի եւ ես իջնեմ։

Ո՞վ է նկարում պատկերված սուբյեկտը, որին պատվի է առնում ՀՀ ԱԻՆ սպան ու իրավիճակ զեկուցում։ Ասենք լուրջ ե՞ք ասում։ Այս ի՞նչ եք անում, ի՞նչ եք անում։

Նախ, ո՞վ է վարչապետաց կինը, որ պետք է համազգեստ կրի՝ դեռ քիչ է, մի հատ էլ սպայի զեկույց լսի։ Ա՛յ, քեզ բան։

Լավ ա՞յս տեսակ անլրջություն։ Այս դեպքի առթիվ պետք ծառայողական քննություն նշանակվի եւ սպային ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ քաղաքացիական անձին իրավիճակ զեկուցելու համար։ Վստահաբար, սպան չէր զեկուցի ինձ կամ որեւէ այլ քաղաքացիական անձի, ասեմ ավելին՝ նույնիսկ պատվի չէր առնի, երբ մենք նրանց այցելելիս լինեինք։

Ցավում եմ։ Իսկապե՛ս ցավում եմ։ Ամեն քայլափոխի արժեզրկել համազգեստը՝ սեփական ճղճիմ քմահաճույքներին հագուրդ տալու համար։ Նույնիսկ ես չեմ չարաշահում համազգեստ կրելու իմ իրավունքը։ Ամո՛թ։

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսով