Երիտասարդ կնոջը ձերբակալել եմ դիմակ չդնելու համար և բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներով պահել. իրավապաշտպան

Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար տիկնոջը կտրամադրենք անհրաժեշտ իրավաբանական օգնություն
դիմակ

Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգ-կրակին առաքիչ է աշխատում), իսկ այնուհետև ոստիկանության բաժնում իրեն մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել, ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգ-կրակին առաքիչ է աշխատում), իսկ այնուհետև ոստիկանության բաժնում իրեն մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել, ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի։

Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար տիկնոջը կտրամադրենք անհրաժեշտ իրավաբանական օգնություն։

Քաղաքացու համաձայնությամբ՝ հրապարակում եմ նրա դաստակի լուսանկարը՝ ձեռնաշղթայի թողած հետքով»։