Օտարազգի ուսանողները ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ն

Ամերիկյան իշխանությունները նոր վիզա չեն տրամադրի ԱՄՆ գնալու մտադրություն ունեցող այն ուսանողներին, որոնց ընտրած կամ ծրագրային կրթությունն առաջիկա կիսամյակում ամբողջությամբ անցկացվի օնլայն ձևաչափով

s

Օտարերկրյա ուսանողները, որոնք կրթվում են ԱՄՆ-ում, ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշունն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով օլայն ռեժիմով անցկացվեն: Այս մասին, ըստ tert.am-ի, հայտնում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ նման հայտարարություն է տարածել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից Իմիգրացիոն և մաքսային հսկողության ծառայության կայքում:

Բացի դա, ամերիկյան իշխանությունները նոր վիզա չեն տրամադրի ԱՄՆ գնալու մտադրություն ունեցող այն ուսանողներին, որոնց ընտրած կամ ծրագրային կրթությունն առաջիկա կիսամյակում ամբողջությամբ անցկացվի օնլայն ձևաչափով:Խոսքն այն ուսանողների մասին է, որոնք ԱՄՆ տարածքում են գտնվում ոչ իմիգրացիոն F-1 և М-1 տեսակի վիզաներով, ինչպես նաև նրանց մասին, որոնք ցանկանում են ստանալ նման վիզա: