Հայտնիները ցանկանում են տեղավորվել հաջորդ իշխանության տակ և արդեն բացահայտ քննադատում են Նիկոլին

Ի՞նչ անել այս տեսակի մարդկանց հետ գրկաբաց ներել, թե փակել վաղվա դուռը նրանց առաջ, սա ևս օրակարգի հարց է

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Շատերը հետ են կանգնում 2018թ իշխանազավթման փողոցային ակցիաներին իրենց մասնակցությունից և փոշմանել են, որ փողոցում սատարել են ավանտյուրիստ և պոպուլիստ Նիկոլին:

Երկու տարի անց նրանք վերջին հայհոյանքներն են տալիս օրվա իշխանությանը և արդարացիորեն բարձրաձայնում այն ողբալի վիճակի մասին, որը այսօր առկա է:

Դրանց մեջ կան և հայտնի և անհայտ մարդիկ, սակայն արդեն պարզ է, որ հայտնիները ցանկանում են տեղավորվել հաջորդ իշխանության տակ և արդեն բացահայտ քննադատում են Նիկոլին:
Իսկ անհայտ մարդիկ ցանկանում են իրենց «վրեժը» լուծել այն բանի համար, որ իրենց զգում են խաբված և օգտագործված: Ի՞նչ անել այս տեսակի մարդկանց հետ գրկաբաց ներել, թե փակել վաղվա դուռը նրանց առաջ, սա ևս օրակարգի հարց է: