Բրնձով և բանջարեղենով տաք ուտեստ

Համեղ և օգտակար

1

Բաղադրամասեր՝

500 գրամ հավի ֆիլե

1 տուփ եգիպտացորեն

400 գրամ պղպեղ

Սոխ

200 գրամ գազար

200 գրամ պանիր

500 գրամ թթվասեր

1 բաժակ բրինձ

Բուսայուղ

Աղ

պղպեղ

Պատրաստման եղանակ՝

Հավի ֆիլեն և պղպեղը կտրատել։ 

Գազարը քերել։

Հավի ֆիլեն տապակել։

Այլ թավայի մեջ տապակել պղպեղը, գազարը, սոխը։

Ամանի առաջին շերտում լցնել եփված բրինձը, հետո՝ բանջարեղենը։

Ավելացնել թթվասեր։

Լցնել միսը և եգիպտացորենը՝ կրկին թթվասեր:

Վերջում՝ քերած պանիրը։

Դնել ջեռոց 30 րոպե 180 աստիճանով։