Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա ԼԳԲՏ դրոշի հայտնվելը ցույց է տալիս, թե ովքեր են այնտեղ աշխատում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ analitik.am-ի՝ փոխանցում է Ինտերֆաքսը:
Երբ Պուտինի հետ հանդիպմանը սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ դրոշը դեսպանատան վրա հայտնվել է Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը, նախագահը հարցրել է «Ովքեր են այնտեղ աշխատում»: Պուշկովը պատասխանել է՝ ամերիկացի դիվանագետները:
«Այո, նրանք ինչ-որ բան ցույց են տվել այն մասին, թե ովքեր են այնտեղ աշխատում: Վախենալ պետք չէ»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանում չի եղել ու չի լինի իրավունքների սահմանափակում՝ կապված սեռական կողմնորոշման ու ազգային պատկանելիության հետ:
0Comments