Առավոտյան Արմնյուզ, իսկ հիմա` 5-րդ ալիք

Հիշեցնեմ, որ դիմակ կրելու իմպերատիվ պահանջ պարետատան կողմից լրատվական գործունեության համար չկա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր դիմակակրության պատրվակով իշխանությունները ոստիկանություն են մցրել երկու հեռուստաընկերություններ՝ առավոտյան Արմնյուզ, իսկ հիմա` 5-րդ ալիք:

Հիշեցնեմ, որ դիմակ կրելու իմպերատիվ պահանջ պարետատան կողմից լրատվական գործունեության համար չկա:

Նման պրիմիտիվ գործիքակազմով, բայց ազատ խոսքը լռեցնելու անթաքույց մղումներով է փորձում փակել ընդդիմախոսների բերանն այսօրվա իշխանությունը:

Կսպասեմ նաև իրավապատպան և լրագրողական հանրույթի արձագանքներին:

Իմ համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում ոստիկանական դիմակառեյդերի ենթարկված հեռուստաընկերությունների անձնակազմերին»: