Մի տարվա ընթացքում 1200000$ կաշառք

Բա 2 տարի առաջ մատուցող, քարտուղարուհի, հարսանիք վարող աշխատած մարդկանց էդքան փող որ տաս, կարան Նյուտոնի օրենքները չեղարկելուն էլ կողմ քվեարկեն, ընդ որում 3-ն էլ, փաթեթով

ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն իր էջում գրում է.

«Մի տարվա ընթացքում 1200000$ կաշառք։

Բա 2 տարի առաջ մատուցող, քարտուղարուհի, հարսանիք վարող աշխատած մարդկանց էդքան փող որ տաս, կարան Նյուտոնի օրենքները չեղարկելուն էլ կողմ քվեարկեն, ընդ որում 3-ն էլ, փաթեթով։

Սահմանադրական կա՞րգ, չէ, չեն լսել։

Իշխանությունների ճյուղերի տարանջատում և հակակշռու՞մ։ Էս ի՞նչերից եք խոսում։

Համաճարա՞կ։ Նիկոլին պետք եղավ ռեանիմացիայից պատգարակով տարեք, կքվեարկեն։

Մի խոսքով՝

- Այսքան ուրախ կյանքը ձեր,

գիտե՞ք ով է ձեզ տվել

- Այսքան ուրախ կյանքը մեզ

հընգեր Նիկոլն է տվել»: