Ֆրանսիան Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ. Մակրոնի նամակը Փաշինյանին

Տեղեկացա վերջերս կորոնավիրուսից Ձեր ապաքինման մասին եւ ուրախ եմ, որ Դուք եւ Ձեր ընտանիքն առողջ եք
Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում նշված է.

«Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ,

Տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին եւ ուրախ եմ, որ Դուք եւ Ձեր ընտանիքն առողջ եք:

Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի առջեւ առողջապահական, տնտեսական եւ սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ: Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: Ընդհակառակը, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա՝ պայքարելու համաճարակի եւ դրա հետեւանքների դեմ:

Այս ոգով էլ ցանկանուԱռաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմմ եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության եւ Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերջինիս պատրաստակամության մեջ: Միաժամանակ եւ՛ Եվրամիության աննախադեպ ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրմամբ, եւ՛ երկկողմ աջակցությամբ Ֆրանսիան Ձեր կողքին է:

Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում:

Այս ճգնաժամը նաեւ մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի:

ԶՖԳ այս ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել ճգնաժամերին դիմագրավելու երկրի կարողությունները, կիրականացվի այլ վարկատու կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկն է: Շեշտը կարող է դրվել առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների հետեւանքների սահմանափակմանն ուղղված գործողությունների վրա:

Հույս հայտնելով, որ մեր համերաշխության եւ բարեկամության կապերն ամրապնդված դուրս կգան այս փորձությունից՝ հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»: