ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակել՝ անդրադառնալով գույքահարկի մասին օրենքի փոփոխության արդյունքում նոր չափանիշներով հարկման մի քանի առանձնահատկության։ Բաբկեն Թունյանը, մասնավորապես, գրել է.
«Ձեռքիս տակ եղած տվյալները համադրելով՝ փորձեցի որքան հնարավոր է մանրամասն բացվածք տալ։
Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչև 30 մլն դրամ կադաստրային արժեք և վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ։
Այդ թվում, շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։
Ընդ որում, գույքահարկերը վերը նշված չափով վճարվելու են 2026 թվականին, իսկ հաջորդ տարի վճարվելու է 4 անգամ ավելի քիչ և 6 տարվա ընթացքում սահուն հասնելու է ամբողջական չափին»:
0Comments