Իմ կամքը՝ ձեր ուրախությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Դուք չեք կարող դուրս մնալ Իմ Սիրո ու հոգածության շրջանակներից, չմոռանաք այս

Հիսուս

Հունիսի 29

Աստված մեր և Տեր մեր, առաջնորդիր մեզ, աղաչում ենք: Առաջնորդիր և պահպանիր մեզ:

Դուք չեք կարող դուրս մնալ Իմ Սիրո ու հոգածության շրջանակներից: Չմոռանաք այս: Ոչ  մի չարիք չի կարող մոտենալ ձեզ: Իրադարձությունները, որ Ես օրհնում ու իրագործում եմ՝ անշուշտ բարեբաստ կդառնան ձեզ համար:

Սակայն ձեր արած առաջին քայլը պետք է լինի՝ որ ձեր կամքը դնեք Իմ առջև՝ իբրև ընծա, որպեսզի Ես պատրաստ լինեմ՝ լավագույնը անել ձեզ համար: Եթե վստահում եք Ինձ, ապա այս դեպքում էլ պետք է ապահով լինեք:

Ձեր երկրորդ քայլը պետք է լինի՝ վստահորեն մոտենալ ու ասել Ինձ, թե Ես բավականին հզոր եմ՝ ամեն բան անելու: «Թագավորների սրտերը Իմ Կամքի ու իշխանության տակ են». և թե՝ չկա մի հարշք, որ անկարելի լինի Ինձ համար. «Աստծո համար ամեն ինչ կարելի է» և «Ես ու Հայրս Մեկ Ենք»:

Ուստի ամեն բան Ինձ թողեք: Ուրախ եղեք, որ ձեր բոլոր գործերը հանձնում եք Տիրական Ձեռքերի Իրավասությանը: Ապահովության ու պաշտպանության համար ապահով եղեք: Հիշեք, որ դուք չեք կարող տեսնել ապագան, իսկ Ես կարող եմ:

Դուք չեք կարող ըմբռնել ու տանել այդ, այդ պատճառով է, որ ձեզ քիչ առ քիչ եմ հայտնում ապագան: Ընդունեք Իմ Կամքը, և այդ Ուրախություն կպատճառի ձեզ: