Եգիպտոսի իշխանությունները բացում են իրենց քաղաքներն ու հնագիտական օբյեկտները տուրիստների համար։
Այս մասին, «Հրապարակ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Եգիպտոսի հնությունների եւ տուրիզմի նախարար Խալեդ ալ-Անանին։
«Առողջապահական ոլորտում Եգիպտոսում եւ աշխարհում իրադրության բարելավման լույսի ներքո, մենք աստիճանաբար բացելու ենք մեր թանգարաններն ու հնավայրերը։
Անցյալ շաբաթ բացել ենք Հուրգադայի եւ Շարմ ել-Շեյխի թանգարանները, այս շաբաթ արդեն կբացենք Մերսա-Մատրուխի եւ Ալեքսանդրիայի հնավայրերը։
Հուլիսի մեկին արդեն հերթը կհասնի Լուքսորին և Ասուանին»,- մասնավորապես ասել է ալ-Անանին, հավելելով, որ ներկայումս հնավայրերը բացում են, որպեսզի աշխատակիցները նոր սանիտարա-համաճարակային կանոններին համապատասխան, սովորեն ընդունել այցելուներին։
0Comments