Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Աշոտյան

Այդ դրոշի տակ մղում է անթաքույց կռիվ քաղաքական մրցակիցների դեմ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Ծանոթացեք «ԼՈՒՅՍ» հիմնադրամի նոր աշխատության հետ, որն անդրադառնում է Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալներին Հայաստանի մասով։

Կարդացեք եւ եւս մեկ անգամ համոզվեք, որ գործող իշխանություններն իրականում ոչ թե իսկական հակակոռուպցիոն աշխատանք է տանում, ինչը ենթադրում էր ինստիտուտների, ընթացակարգերի եւ մեխանիզմների ներդնում եւ ամրապնդում, այլ այդ դրոշի տակ մղում է անթաքույց կռիվ քաղաքական մրցակիցների դեմ։

Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար։