Բրիտանացի աշխատանքային միգրանտները հեռանում են Դուբայից

Նրանք վաճառում են ունեցվածքն ու Մեծ Բրիտանիա վերադառնում. Anadolu

Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող բրիտանացի աշխատանքային միգրանտները սկսել են վաճառել իրենց ունեցվածքն ու Մեծ Բրիտանիայի վերադառնալ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Պատճառն այն է, որ նրանցից շատերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կորցրել են աշխատանքը, քանի որ ստեղծված իրավիճակը ծանր հարված է հասցրել ԱՄԷ տնտեսությանը, և չնայած սահմանափակումների աստիճանական թուլացմանը, տնտեսության վերականգնումն, ըստ գնահատումների, մի քանի տանի կտևի:

Նրանց մեծ մասը վաճառում է նաև ավտոմեքենաներն ու անգամ՝ սպորտային ակումբների բաժանորդագրությունը, իսկ մինչև կկարողանան Դուբայից Մեծ Բրիտանիա վերադառնալ, փորձում են տեղում ինչ-որ կերպ իրենց ապրուստը վաստակել:

Օքսֆորդի համալսարանի հետազոտության համաձայն՝ Միացյալ Էմիրություններում 900 հազար մարդ զրկվել է աշխատանքից, ընդ որում՝ բրիտանացի միգրանտներն ամենաշատը տուժածների շարքին են դասվում: