«Մուսավաթը» Ալիևին դասալիք է անվանել

Իլհամ Ալիեւն այն ժամանակ Ադրբեջանում չէր

Մինգեչաուրում զորամասի բացման ելույթում Իլհամ Ալիեւը դասալիք է անվանել Էլչիբեյին, նրա օրոք պետքարտուղարի պաշտոն զբաղեցրած Ալի Քերիմլիին եւ խորհրդարանի խոսնակ Իսա Ղամբարին:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փոխանցել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքը, որ ինքն անձամբ է մասնակցել ղարաբաղյան պատերազմին, ժողովրդական ճակատի շատ անդամներ կամավոր մեկնել են ռազմաճակատ, իսկ «Իլհամ Ալիեւն այն ժամանակ Ադրբեջանում չէր»:

Խորացնելով խնդիրը, Հաջիլին հռետորական հարց է հնչեցրել. «Եթե Քելբաջարը հանձնվել է դավաճանաբար, ապա ինչու՞ շրջանի հրամանատար Սադիկովը մինչ օրս զբաղեցնում է գլխավոր շտաբի պետի պաշտոնը»:

Հրապարակ․am